ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

ՀՀԿ խմբակցության «անհաշտ» կանայք

ՀՀԿ խմբակցության «անհաշտ» կանայք
13.02.2015 | 11:18

ՀՀԿ խմբակցության կին պատգամավորների ջրերը մի առվով չեն հոսում: Ինը հոգով տասը երգ են երգում: Մամուլում պարբերաբար գրվում է, որ հատկապես գործուղումների ժամանակ կանայք մի այլ կերպ են իրար «մազ փետում», սակայն պարզվում է, «չգործուղված» էլ հարթ չեն ընթանում նրանց «գործերը»:
Ներքին ինտրիգներ են «հյուսում», դավեր «նյութում» միմյանց դեմ ու արագ «տիրաժավորում» զանգվածային լրատվամիջոցներով: ՈՒշագրավ է, որ հակամարտությունը կին ՀՀԿ-ականների միջև երկու ուղղությամբ է ընթանում` ով է ավելի խելացի, լավ ելույթներ ունենում, և ով է իր գործերը կարողանում բարեհաջող գլուխ բերել: Առաջին դեպքում ում հետ էլ զրուցես, պարզվում է՝ ինքն է ամենախելացին, երկրորդի դեպքում, բացի իրենից, բոլորն ԱԺ-ում իրենց գործերն են առաջ տանում: Ոմանք նաև մի քանիսի հետ «թիմ» են ձևավորում ու պայքարում մյուսների դեմ:
Մի խոսքով, սա այն դեպքը չէ, երբ փոքր քանակը որակի մասին է խոսում: ՀՀԿ խմբակցությունում կանանց ներկայությունը, նախ և առաջ օրենսդրական առումով, ոչինչ չի նշանակում, իսկ մնացյալ դեպքերում կանայք կարող են նաև այլ «բեմահարթակում» դրսևորվել:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1918

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ